Նորություններ
ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԲԱՑՈՒՄԸ ՌՈՒՄԻՆԻԱՅՈՒՄ
Ս.թ. նոյեմբերի 7-ին Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքի Բաբեշ-Բոյայ համալսարանում տեղի ունեցավ Հայագիտության ինստիտուտի բացման պաշտոնական արարողությունը, որին մասնակցում էին համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Իոան-Աուրել Պոպը, ինստիտուտի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Լուչիան Նաստասե-Կովաչը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Կլուժի նահանգային խորհրդի նախագահ Իշտվան Վակարը, Ռումինիայի հայոց միության նախագահ, սենատոր Վարուժան Ոսկանյանը, Ալբա Յուլիայի արքեպիսկոպոս, Ռումինիայի կաթոլիկ հայերի առաքելական առաջնորդ Գիորգի Յակուբինին, Ռումինիայի Հրեաների պատմության ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, դոկտոր Լիվիու Ռոտմանը, հայաբնակ Գեռլայի և Դումբրավենի քաղաքապետերը, Ռումինական ակադեմիայի անդամներ, մտավորականներ, դասախոսներ և ուսանողներ:...
10/11/2014 - 21:14
ԴՈՆԻ ՀԱՅԵՐԻ «ԱՆԻ» ՀԱՄՈՒՅԹԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Երևանի պետական համալսարանը, մասնավորապես ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը, արդեն 3 տարի է ռուսական կրթական դաշտում Դոնի Ռոստովի «Նոր Նախիջևան» հայկական համայնքում գործակցության տարբեր ծրագրեր է իրականացնում: Տարբեր այցելություններ են եղել, ինչպես նաև համալսարանի մասնագետների հետ իրականացվել հետազոտական աշխատանքներ:...
01/11/2014 - 10:41
ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻՆ
Հյուսիսային Ամերիկայի Հայ Կաթողիկե Թեմի ընդհանուր փոխանորդ Հայր Անտոն ծ. Վրդ. Ադամյանը Մեսրոպյան վարժարանի երկրորդական բաժանմունքի՝ ս.թ. հոկտեմբերի 28-ին կազմակերպած Թարգմանչաց տոնակատարությունը վերածեց հայրենասիրության, մարդասիրության և հայ գրականության ոգևորիչ դասի՝  ներկայացնելով Հովհաննես Շիրազին նվիրված դասախոսություն, որը վստահաբար երկար ժամանակ կմնա ներկաների հիշողության մեջ: Հանդիսությանը ներկա էր նաև Հայ կաթողիկե վարժարանների տնօրենների խորհրդի նախագահ Հայր Գեորգ ծ. Վրդ. Եղիայանը:...
31/10/2014 - 13:55
ԲԱՆԱՍՏԵՂԾ ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԵՐԵԿՈ
Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի հովանավորությամբ և Հայ կաթողիկե Մեսրոպյան բարձրագույն վարժարանի նախկին սաների միության կազմակերպմամբ ս.թ. հոկտեմբերի 28-ին Հայ կաթողիկե Մեսրոպյան բարձրագույն վարժարանի «Ֆարաճյան» սրահում տեղի ունեցավ «Դանիել Վարուժան. Ցեղին հանճարը» վերնագրով դասախոսական երեկո:...
30/10/2014 - 13:45
ԱՆԻ ՀԱՄՈՒՅԹ. ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երևանի պետական համալսարանը ս.թ. հոկտեմբերի 29-ին (Առնո Բաբաջանյանի անվան հայֆիլհարմոնիայի համերգային փոքր դահլիճ), 30-ին (ԵՊՀ մեծ դահլիճ) և 31-ին (գործակցությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝Իջևանի մշակույթի տուն) համագործակցաբար Դոնի Ռոստովի Մյասնիկյանի շրջանի վարչակազմի և Դոնի Ռոստովի Նոր Նախիջևան հայկական համայնքի հետ կազմակերպում է համառուսաստանյան և միջազգային մրցույթների դափնեկիր Դոնի հայերի <<ԱՆԻ>> համույթի համերգային ծրագիրը:...
28/10/2014 - 13:20
ԿՈՆՖԵՐԱՆՍ ՆԻՆՈԾՄԻՆԴԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
Ս.թ. հոկտեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ տեսակոնֆերանս Նինոծմինդայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որին մասնակցում էին ՀՀ Կովկասի տարածաշրջանի հայ համայնքերի հետ կապերի բաժնի պետ Տ. Շագոյանը, Համահայկական ծրագրերի վարչության պետ Ա. Անդրեասյանը, Տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության պետ Վ. Վարդանյանը, իսկ Նինոծմինդայի հայ համայնքից՝ Նինոծմինդայի շրջանի քաղաքապետարանի կրթամշակութային վարչության պետ, «Ռաֆայել Ջավախք» կրթամշակութային կենտրոնի ղեկավար Ժորա Սնխչյանը, երիդասարդական կազմակերպության անդամներ:...
20/10/2014 - 10:46
«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏ»
Սեպտեմբերի 18-ին ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի շրջանակներում Ազգային պատկերասրահում բացվեց ամերիկահայ նկարիչ Դանիել Վարուժան Հեճինյանի անհատական ցուցահանդեսը՝ «Խաղաղության արվեստ» խորագրով (www.PeaceofArt.org)՝  նվիրված Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:...
20/09/2014 - 13:49
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am