Նորություններ
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Ս.թ. դեկտեմբերի 26-ին Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի կողմից կազմակերպվել է «Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի Հանրապետությանը պահանջներ ներկայացնելու միջազգային իրավական հենքերը» համաժողովը, որի շրջանակում տեղի ունեցավ «Հայերի ցեղասպանության համար միջազգային-իրավական պատասխանատվության հիմքերը» իրավական ուղեցույցի շնորհանդեսը:...
26/12/2014 - 15:43
ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ. ԱՌԱՋԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳԻՐՔԸ
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը ներկայացրեց մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերի շարքի առաջին հատորը` «Հայկական լեռնաշխարհ»-ը, որն անդրադառնում է հայկական մշակույթին, պատմությանը և ժամանակակից իրողություններին: Գրքում ներկայացված են հայկական բազմադարյան  պատմությունն ու աշխարհագրությունը, վարչական տարածաշրջանային բաժանումները, շրջակա միջավայրը, Հայկական լեռնաշխարհի բուսական և կենդանական աշխարհը  կլիման, բնական պաշարները:...
03/12/2014 - 14:11
ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ՀԱՅ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ ԳԵՂԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
Ս.թ. նոյեմբերի 21-ին Ավստրիայում ՀՀ դեսպանությանը կից գործող «Հայաստան» կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի ժամանակակից կերպարվեստի ստեղծագործությունների ցուցահանդես: Ներկայացված էին հայաստանցի ժամանակակից արվեստագետների գեղանկարները, որոնք ընդգրկված են Երևանի «ԱՐԱՄԵ» կերպարվեստի պատկերասրահի հավաքածուում:...
25/11/2014 - 13:35
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԹԵՀՐԱՆՈՒՄ
Թեհրանում Հայոց ցեղասպանության 100-ամյակի Թեհրանի հայոց թեմի հանձնախմբի նախաձեռնությամբ բացվել է «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» ցուցահանդեսը, որի շրջանակում տեղի է  ունեցել համանուն գրքի շնորհանդեսը, որին ներկա էր նաև գրքի հեղինակ պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:...
18/11/2014 - 14:19
«ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՐ ՍԱՐԵՐԸ» ԱՍՄՈՒՆՔԻ ԵՐԵԿՈ ԿԱՆԱԴԱՅՈՒՄ
Համազգային հայ կրթական և մշակութային միության «Սանահին»մասնաճյուղի կազմակերպմամբ ս.թ. նոյեմբերի 15-ին Կանադայի Սուրբ Հակոբ դպրոցում տեղի ունեցավ «Մենք ենք մեր սարերը» ասմունքի երեկո՝ Անահիտ Պալյանի կատարմամբ: Երեկոյին ներկա էին շուրջ 250 գրասերներ:...
17/11/2014 - 16:45
ՀԱՅ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՊՐԱՀԱՅՈՒՄ
Ս.թ. նոյեմբերի 12-ին Չեխիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո Հայաստանի և Չեխիայի մշակույթի նախարարների մասնակցությամբ «Պրահայի չեխական կենտրոններ» գործակալության սրահում բացվեց Չեխիայի 19 հայ նկարիչների և քանդակագործների աշխատանքների ցուցահանդես, որը կգործի մինչև նոյեմբերի 22-ը:...
17/11/2014 - 16:22
ՀԱՅ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅՈՒՄ
Կալիֆորնիայում հայ մշակութային կյանքը գեղանկարչության ու կերպարվեստի միջոցով ակտիվացնելու նպատակով, ամերիկահայ երկու խոշոր կազմակերպություններ, Համազգային Հայ Մշակութային և Կրթական Միության Արևմտյան Ամերիկայի Շրջանային վարչությունն ու «Ասպարեզ» օրաթերթը «Hovik՛s Fine Art» պատկերասրահի հետ միավորվելով, նոյեմբերի 14-16-ը նախաձեռնել են ցուցահանդես-վաճառք:...
14/11/2014 - 16:47
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am