Նորություններ
Տպել

  Ադնան Չելիքի և Նամըք Քեմալ Դինչի «1915 թ․ Դիարբեքիրը․ հարյուրամյա ցավ․ հանրության հիշողության հետքերով» աշխատությունը, որն առաջին անգամ լույս է տեսել 2015 թ․, վերահրատարակվել է և հասանելի  դարձել ընթերցողին։

Զան հիմնադրամի հրատարակչության կողմից լույս ընծայված գրքի նոր հրատարակության մեջ ներառված են գիտնական Ուղուր Ումիթ Ունգյորի կողմից գրված նախաբանն ու գրքի՝ նոր գրված վերջաբանը։ Այս վերջաբանում տեղ է հատկացվում նաև գրքի հրատարակությունից հետո տեղի ունեցած իրադարձություններին և ուշադրություն է հրավիրվում նաև նախորդ տարիների հիշողության ռեժիմի դեմ 2015 թ․ հետո պետության կողմից կիրառված բռնությունների հետևանքով հիշողության ջնջման փորձերին։ 

1915 թ․ հանրության  հիշողության հետքերով

Երկու գրողներն այս գրքում 1915 թ․ հանրության հիշողոuթյունն են փոխանցում, ինչը հետևյալ կերպ են ներկայացնում․ «Մասնավորապես Դիարբեքիրում մենք փորձեցինք կենտրոնանալ 1915 թ․ ընդհանուր հիշողությունը երևան հանելու, սերնդեսերունդ փոխանցելու, լռեցնելու գործընթացը հասկանալու, 1915 թ․ մինչ այսօր արդիական խնդիր լինելու, այն հասկանալու, պատմելու ու հիմնավորումների վրա»։

Երկու անգամ լույս տեսած աշխատություններում նրանք չեն սահմանափակվում միայն  Դիարբեքիրում արված բանավոր պատմություններով, հանդիպումներով, այլև օգտվում են նաև տվյալ շրջանում 1915 թ․ տիրող իրավիճակը հասկանալու հնարավորություն տվող պատմական տեղեկություններից, ինչպես նաև 1915 թ․ վերաբերյալ քրդերի հիշողությունների վրա հիմնված գրականությունից։ Գրողները գրքի բովանդակությունն ու այն ներկայացնելու առանձնահատկությունները  հետևյալ կերպ են նկարագրում․ «1915թ. հիշողության հետքերով գնալիս մարդկանց անհատական պատմությունների պատմական հավաքական մեղքի հարյուրամյա ցավի զգացողությունը, մինչ օրս անցյալի հետ առերեսվելու հնարավորությունները ուսումնասիրեցինք։ Պատմության, հիշողության ու գրականության առանցքում  ձևավորված այս գիրքը զուտ ակադեմիական բովանդակություն չունի, ոչ էլ քննադատական մոտեցման ենթարկվող հուշագրություն է»։

Ունգյուրի գրած նախաբանը

Ամստերդամում գտնվող Պատերազմի ու ցեղասպանության ուսումնասիրության ինստիտուտում աշխատող դոկտոր Ուղուր Ումիթ Ունգյորը  գրքի նոր հրատարակության մեջ գրած նախաբանում հետևյալ կերպ է մեկնաբանում գրքի կարևորությունը․

 «Այս գիրքը 1915 թ․ Ցեղասպանության վկաների երեխաների և ծոռների հետ արված հանդիպումների վրա է հիմնված։ Գիրքն ունի երեք տարբերակիչ առանձնահատկություն. անցյալում քրդերի կոլեկտիվ հիշողությունը որպես պատմական լուրջ աղբյուր դիտարկող եթե ոչ առաջին, ապա առաջին գրքերից մեկն է։ Ազգային արխիվն ու գրավոր փաստաթղթերը ճնշված խմբերի կոլեկտիվ հիշողությանն առաջնահերթություն տալու և ցեղասպանության քուրդ հասարակության կետրոնացվածությունն արտահայտելու հարցում  հաջողություն չի ունենում»։

Երկրորդ՝ քրդերը Ցեղասպանությանը և՛ վկա են եղել, և՛ ըմբոստացել են և՛ մասնակցել են, այդ պատճառով էլ Ցեղասպանության ընթացքի վրա դա շատ խորն է ազդել։ Քրդերը չպետք է երևան որպես մեծ տերությունների պայքարի կամ թուրք, արաբ կամ էլ ֆրանսիական ազգայնականության այսպես կոչված հավերժ զոհեր, այլև շատ կարևոր է նրանց դիտարկել նաև որպես ոճրագործության  պատմական դերակատարներ։

Որպես վերջաբան` պետք է ասել, որ այս գիրքն առնչվում է նաև Ցեղասպանության վերաբերյալ աշխատություններում հաճախակի տրվող հարցը հասկանալու հետ, թե ինչպես է արձագանքում հարևան հանրությունը իր հարևանի բնաջնջումներին: Ռուանդայի, Հարավսլավիայի կամ Ինդոնեզիայի նման երկրներում բանավոր պատմությունների հետազոտությունները ցույց են տալիս, որ այդ հարցի պատասխանը շատ խճճված է։ Այդ պատճառով այս գիրքը ուսումնասիրողների համար շատ օգտակար կլինի և արժանի է, որ այն շատ ընթերցվի։

Աղբյուրը՝ akunq.net


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am