Ս.թ. հունվարի 29-ին Համազգայինի «Լյուսի Թիւթիւնճեան» ցուցասրահում տեղի ունեցավ հայրենի երիտասարդ գեղանկարիչներ Գայ Ղազանչյանի, Արփի Վարդանյանի և Ժորա Գասպարյանի «Դեպի ապագա» թեմայով ցուցահանդեսը՝ Լիբանանում ՀՀ դեսպանատան հովանավորությամբ:
Բացման արարողությանը ներկա էին Լիբանանում ՀՀ հյուպատոս Աշոտ Վարդանյանը, դեսպանատան աշխատակազմի ներկայացուցիչներ, Պուրճ Համուտի քաղաքապետ Անդրանիկ Մսըրլյանը, արվեստագետներ և արվեստասերներ:
Ցուցասրահի տնօրեն Հակոբ Հավաթյանը բարի գալուստ մաղթեց արվեստագետներին` շեշտելով, որ Համազգայինի ցուցասրահի առաքելության մաս է կազմում հայրենի և սփյուռքահայ երիտասարդ ուժերին նեցուկ լինելու և տաղանդի հայտնաբերման մասնակից դառնալու հանգամանքը:
Իրենց երախտագիտության խոսքն ասացին արվեստագետներ Գայ Ղազանչյանը և Ժորա Գասպարյանը՝ շնորհակալություն հայտնելով ցուցահանդեսի հովանավորությունը ստանձնած Հայաստանի Հանրապետության դեսպանատանը, ինչպես նաև այն բոլոր անհատներին և հատկապես ցուցասրահի տնօրինությանը, որոնք սատարեցին միջոցառման կայացմանը:
Ցուցահանդեսում ներկայացված են երեք արվեստագետների 44 ստեղծագործություններ: Ցուցասրահը բաց է ամեն օր և կտևի մինչև ս.թ. փետրվարի 12-ը:
Վերադառնալ
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am