Նորություններ
Տպել

 

 

Հյուսիսային Ամերիկայի Հայ Կաթողիկե Թեմի ընդհանուր փոխանորդ Հայր Անտոն ծ. Վրդ. Ադամյանը Մեսրոպյան վարժարանի երկրորդական բաժանմունքի՝ ս.թ. հոկտեմբերի 28-ին կազմակերպած Թարգմանչաց տոնակատարությունը վերածեց հայրենասիրության, մարդասիրության և հայ գրականության ոգևորիչ դասի՝  ներկայացնելով Հովհաննես Շիրազին նվիրված դասախոսություն, որը վստահաբար երկար ժամանակ կմնա ներկաների հիշողության մեջ: Հանդիսությանը ներկա էր նաև Հայ կաթողիկե վարժարանների տնօրենների խորհրդի նախագահ Հայր Գեորգ ծ. Վրդ. Եղիայանը:

Հանդիսության առանցքը կազմեց հայրենի մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազի քնարերգական վաստակը՝ ծննդյան 100-ամյակի առիթով : Ինչպես բացման խոսքում Մեսրոպյանի աշակերտուհի Սթեֆանի Պալթայանը ցույց տվեց, “շատ ու շատ տարիներ կ'անցնին, հայոց սերունդներ կը յաջորդեն իրարու, բայց հայերէնի թօթովանքով մեր աշխարհին բացուող ամէն հայ մանուկ, անկասկած, Շիրազէն տող մը, սրտայոյզ երգ մը եւ խորախորհուրդ պատգամ մը պիտի շարունակէ մրմնջել, նաեւ գոռալ՝ յանուն արդարութեան յաղթանակին եւ Մասիս սարի տուն դարձին”:

Հայր Անտոն ծ. Վրդ. Ադամյանը հանդես եկավ բանախոսությամբ, որը մի շքեղ գովերք էր հայոց վշտի ու պայքարի մեծ երգիչին, ով սիրելի էր ու կմնա սիրելի Հայաստանում և Սփյուռքում:

Փակման խոսքում վարժարանի տնօրեն պրն. Գրեգուար Գալուստը շնորհակալություն հայտնեց Հայր Ադամյանին իր բանախոսության միջոցով ներկաներին  այդքան կարևոր պատգամներ հղելու համար և վստահությամբ հայտնեց, որ հայոց նոր սերունդները Հովհաննես Շիրազի հավատարիմ ժառանգորդներն ու նրա անկատար մնացած երազանքների իրականացնողները պիտի լինեն:


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am