Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Ավստրիայի հայ համայնքի մշակույթը

 

Ավստրիայի հայ համայնքի մշակույթը

 

Ավստրիահայ համայնքի առանձին ներկայացուցիչներ աչքի են ընկել նաև մշակույթի բնագավառում: Գեղանկարիչներ հայր և դուստր Մաքսիմիլիան Ֆլորիանը (1901-82) և Հենրիետ Ֆլորիանը (ծ. 1938) մասնակցել են մի շարք միջազգային ցուցահանդեսների:

Երաժշտության ասպարեզում հայտնի են Վիեննայի օպերային թատրոնի մենակատար Սոնա Ղազարյանը, դաշնակահարներ պրոֆ. Ավետիս (Ավո) Գույումջյանը, Սեդա Դանիելը, Սեդիկ Ասատրյանը և ուրիշներ: Հայտնի էր մոդեռն երաժշտության կոմպոզիտոր Ավետիս Ճամբազյանը:

1970-80-ին համայնքում գործել են երգչախմբեր, որոնք ելույթներ են ունեցել Ավստրիայում և այլ երկրներում: 1980-ական թթ. գործել է Հայ միջազգային ֆիլմարվեստի միությունը (հետագայում դարձավ Ավստրո-հայկական մշակութային ընկերություն): Միության և համայնքի ուժերով նկարահանվել են վավերագրական կինոնկարներ «Հայկական վանքերը Պարսկաստանում», «3000 տարի Հայաստան», «Վիեննական հանդիպումներ» և այլն: Դոկտոր Արտեմ Օհանջանյանը նկարահանել է Հայաստանին և Արցախին նվիրված մի շարք ֆիլմեր, որոնք ցուցադրվել են Ավստրիայի և Եվրոպայի հեռուստաալիքներով:


Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 96-97: 

Տես նաև՝ 

Ավստրիա:

Ավստրիայի հայ համայնքի դպրոցը: 

Ավստրիայի հայ համայնքի եկեղեցին:

Ավստրիայի հայ համայնքի հասարակական-քաղաքական կյանքը:

Գիտության (Ավստրիայի հայ համայնք):

Ավստրիայի հայ մամուլը:

 

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am