Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> ԱՐԾԻՎ պարբերաթերթ (Լիբանանի հայ համայնքի մամուլը շարքից)

 

<<ԱՐԾԻՎ>> ՊԱՐԲԵՐԱԹԵՐԹ

(ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՄՈՒԼԸ ՇԱՐՔԻՑ)

 

   <<Արծիվ>>-ը գրական, կրոնական, հասարակական պարբերաթերթ է: Լույս է տեսնում 1992-ի մարտից, մինչև 1997-ի հուլիսը՝ երկշաբաթաթերթ, այնուհետև՝ ամսաթերթ: Արտոնատեր և խմբագիր՝ Վարուժան եպս. Հերկելյան: Հրատարակում է Հայաստանից և սփյուռքից տարբեր հեղինակների գրական նոր ստեղծագործությունները, լայն տեղ հատկացնում Լիբանանում և սփյուռքի այլ գաղութներում մշակութային անցուդարձի լուսաբանմանը: Թերթն ունեցել է նաև արաբերեն բաժին, որտեղ լուսաբանվել են հայ ժողովրդի պատմության կարևոր իրադարձությունները, մշակութային կյանքը: 1997- 1998-ին լույս է ընծայել <<Արցախյանաշխարհ>> հավելվածը՝ նվիրված դարաբաղյան շարժմանը, ինչպես և Արցախի հասարակական ու մշակութային լուրերին (Տե´ս նաև` Լիբանանի հայ համայնքի մամուլը):

 
Սանջյան Ա. 

Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 320:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am