Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> ԱՄԵՆՈՒՆ ՏԱՐԵԳԻՐՔ (Լիբանանի հայ համայնքի մամուլը շարքից)

 

ԱՄԵՆՈՒՆ ՏԱՐԵԳԻՐՔ 

(ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՄՈՒԼԸ ՇԱՐՔԻՑ)

 

   <<Ամենուն տարեգիրքը>>, հասարակական-քաղաքական, մշակութային տարեգիրք է: Լույս է տեսել 1968-ին: Խմբագիր՝ Կարո Գևորգյան: Ունեցել է հասարակական գրական, պատմական, ազգագրական, կրոնագիտական, մարզական, երգիծանքի և այլ բաժիններ: Ներկայացրել է հայ և միջազգային արվեստագետներին, անդրադարձել հայաստանյան, սփյուռքահայ և միջազգային քաղաքական իրադարձություններին, դրանք մեկնաբանել դաշնակցական դիրքերից: Հատուկ ուսումնասիրություններ է հրատարակել Լիբանանի, Սիրիայի, Եգիպտոսի, Իրաքի, Իրանի, Կիպրոսի, Հնդկաստանի, Իտալիայի, Անգլիայի, Ավստրիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հայ գաղութների մասին (Տե´ս նաև` Լիբանանի հայ համայնքի մամուլը):

Սանջյան Ա.

Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 319:


ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am