Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> ԱՄԵՆՈՒՆ ՆՈՐ ՏԱՐԵՑՈՒՅՑ տարեգիրք (Լիբանանի հայ համայնքի մամուլը շարքից)

 

<<ԱՄԵՆՈՒՆ ՆՈՐ ՏԱՐԵՑՈՒՅՑ>> ՏԱՐԵԳԻՐՔ

(ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՄՈՒԼԸ ՇԱՐՔԻՑ)

 

<<Ամենուն նոր տարեցույցը>>, հասարակական, մշակութային տարեգիրք: Լույս է տեսել 1937-42-ին: Հրատարակիչ-խմբագիր՝ Եղիա Տոլպագյան: Ունեցել է գրական, գիտական, պատմական, բանասիրական, բժշկագիտական, առողջապահական և այլ բաժիններ: Լույս է ընծայել լիբանանահայ հասարակական գործիչների կենսագրությունները, տեղեկություններ հաղորդել Լիբանանի, Ռումինիայի, Իրաքի, Աստրախանի և այլ հայ գաղութների մասին: Ունեցել է հնչակյան ուղղություն, լայնորեն լուսաբանել է Հայաստանի տնտեսական և մշակութային հաջողությունները: Աշխատակցել են Գառնիկ Ս. Դավիթյանը, Նորայր վրդ. Պողարյանը, Միքայել Նաթանյանը, Արսեն Կիտուրը, Բյուզանդ Եղիայանը և ուրիշներ: Նախապես` 1936-ին, Տոլպագյանը հրատարակել էր <<Լիբանանահայ պատկերազարդ օրացույց>> տարեգիրքը (Տե´ս նաև` Լիբանանի հայ համայնքի մամուլը):

 

Սանջյան Ա.

Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 319:


 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am