Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> ԱԿՈՍ ամսագիր (Լիբանանի հայ համայնքի մամուլը շարքից)

 

<<ԱԿՈՍ>> ԱՄՍԱԳԻՐ 

(ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՄՈՒԼԸ ՇԱՐՔԻՑ)

 

  <<Ակոս>>, գրական-գեղարվեստական երկամսյա պարբերագիրք, 1953-ից՝ ամսագիր: Համազգային մշակութային միության Հայ ճեմարանի շրջանավարտների միության հրատարակություն: Լույս է տեսել 1944-60-ին: Պետական արտոնագիր ստացել է 1949-ին: Արտոնատեր՝ Եղիկ Գոնյալյան: Խմբագիրներ՝ Գառնիկ Բանյան, Հարություն Գեղարդ (Գազանճյան), Աշոտ Նուրյան (Նահապետ Չոլագյան), Հակոբ Ժամկոչյան, Շաքե Տեր-Մելքոնյան: Հրատարակել է արձակ և չափածո գեղարվեստական երկեր, թարգմանություններ միջազգային գրականությունից, պատմաբանասիրական ուսումնասիրություններ, մշակութային լուրեր, լուսաբանել Հայ ճեմարանի և նրա շրջանավարտների միության գործունեությունը: Աշխատակցել են Գարեգին Ա կաթողիկոս Հովսեփյանը, Լևոն Շանթը, Նիկոլ Աղբալյանը, Գասպար Իփեկյանը, Հակոբ և Վահե Օշականները, Համաստեղը, Սիմոն Վրացյանը, Վահան Նավասարդյանը, Գաբրիել Լազյանը, Նշան Պեշիկթաշլյանը, Նիկողոս Սարաֆյանը, Շավարշ Նարդունին, Բենիամին Թաշյանը, Կարապետ Փոլատյանը, Նուպար Չարխուտյանը և այլք (Տե´ս նաև` Լիբանանի հայ համայնքի մամուլը):

 

Սանջյան Ա.

Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 319:
 
Տե´ս նաև՝
 

Համաստեղ, Մոռացված էջեր, հատոր Դ, Երևան 2007:

Լևոն Շանթ, Երկեր, Երևան, 1989:

 

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am