Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> ԱՀԵԿԱՆ հանդեսը (Լիբանանի հայ համայնքի մամուլը շարքից)

 

<<ԱՀԵԿԱՆ>> ՀԱՆԴԵՍԸ

(ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՄՈՒԼԸ ՇԱՐՔԻՑ)

 

  <<Ահեկան>>-ը, մշակութային եռամսյա հանդես է: Լույս է տեսել 1966-1970-ին (երկրորդ համարը հրատարակվել է <<Նավասարդ-66>> անունով): Խմբագիր՝ Գրիգոր Շահինյան: Խմբագրական աշխատանքներին մասնակցել են Պիեռ Ադդարյանը, Վազգեն Ալեքսանյանը, Սիլվիա Աճեմյանը, Ժան Գարագաշյանը: Լուսաբանել է երիտասարդական և ժամանակակից մշակութային ձգտումները, հայությանը հուզող խնդիրները, արտացոլել սփյուռքահայ, հատկապես լիբանանահայ հոգևոր կյանքը: Լույս է ընծայել արձակ և չափածո գեղարվեստական ստեղծագործություններ, լիբանանյան արաբագիր և ֆրանսագիր հեղինակների գործերից թարգմանություններ, գրականագիտական, բանասիրական ուսումնասիրություններ: Անդրադարձել է հայկական և միջազգային կինոյին, թատրոնին, նկարչությանը, երաժշտությանը, ճարտարապետությանը: Աշխատակցել են Հարություն Քյուրքճյանը, Գրիգոր Պլտյանը, Գառնիկ Ադդարյանը, Արմեն Դարյանը, Գևորգ Աճեմյանը, Վահե Օշականը, Հարություն Թորոսյանը, Պողոս Ճելալյանը, Գրիգոր Տիշը, Պեպո Սիմոնյանը, Զոհրապ Գիրեջյանը, Րաֆֆի Սեթյանը, Կարո և Հարություն Արմենյանները, Հովհաննես Փիլիկյանը, Թալին Ոսկերիչյանը, Նիկողոս Սարաֆյանը, Ժագ Հակոբյանը, Զահրատը, Զարեհ Խրախունին, Ռոպեր Հատտեճյանը, Մարկ Նշանյանը և ուրիշներ: <<Ահեկանը>> տպագրել է նաև հայաստանյան հեղինակների գործերից (Տե´ս նաև` Լիբանանի հայ համայնքի մամուլը):


Սանջյան Ա.

Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 319:

 


 

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am