ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Առաջին համաշխարհային պատերազմին նախորդած
տարիներին ՀԲԸՄ-ն արևմտահայ գյուղացիությանն ապահովել Է սերմացուով, երկրագործական գործիքներով և այլն։ Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և Օսմանյան կայսրության հայաշատ այլ շրջաններում հիմնել Է դպրոցներ և որբանոցներ (Վանի վարժապետանոցը. Դյորթ Յոլի Քելեկյան որբանոցը, Մյուֆարղինի կենտրոնական բարձրագույն նախակրթարանը և այլն)։ 1912-ից սկսել Է հրատարակել «Միություն» ամսագիրը։ 1914-ին ՀԲԸՄ-ն ունեցել Է 142 մասնաճյուղ, որոնցից 59-ը՝ Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում, 54-ը՝ ԱՄՆ-ում և Արգենտինայում, 25-ը՝ Եվրոպայում (Ֆրանսիա, Անգլիա, Գերմանիա, Իտալիա և այլն), 4-ը՝ Աֆրիկայում, րնդհանուր թվով՝ 8533 անդամ։



.jpg&width=200&height=132)
ՀԲԸՄ-ի ազգապահպան գործունեությանն աոավել արդյունավետ
է դարձել հետպատերազմյան շրջանում, հատկապես Ալեք Մանուկյանի նախագահության օրոք։ 1954-ին նա հիմնել է «Ալեք և Մարի Մանուկյան», իսկ 1968-ին «Ալեք Մանուկյան» մշակութային հիմնադրամները, որոնց միջոցներով հետագա տարիներին հնարավոր է դարձել կառուցել մի շարք կրթական և այլ հաստատություններ։ Ներկայումս (2003) ՀԲԸՄ-ն տարբեր երկրներում ունի 18 ամենօրյա վարժարան, որոնցից ամենախոշորներն են Նաճարյան-Կյուլպենկյանը (1352 աշակերտ) Հալեպում և Մանուկյան-Տեմիրճյանը (960 աշակերտ) Կանոգա Պարկում (Կալիֆոռնիա, ԱՄՆ), ինչպես նաև մեկօրյա վարժարաններ։ Բոլոր այդ դպրոցների վրա տարեկան ծախսվում է ավելի քան 12 մլն դոլար։ Սկսած 1950-ական թթ-ից՝ զգալի աճել է հայագգի ուսանողներին հատկացվող կրթաթոշակների չափը և քանակր (2000-01-ին ավելի քան 1 մլն դոլար)։ Աշխարհի հայահոծ քաղաքներում կառուցվել են ՀԲԸՄ-ի ավելի քան 30 երիտասարդական ու մշակութային կենտրոններ, մարզադաշտեր, որոնց կից գործում են գեղարվեստական, թատերական և մարզական զանագան խմբեր։ Տարբեր երկրներում ՀԲԸՄ-ն կազմակերպում է ամենամյա համրնդհանուր և շրջանային մարզական Նավասարդյան խաղեր, գործում են Նուբար ամառային ճամբարը (ԱՄՆ, Նյու Յորքի նահանգ), ՀԲԸՄ-ի ճամբարը Մարսելում, կազդուրման կայանը Քեսաբում (Սիրիա), ինչպես նաև դարմանատներ Հալեպում և Բեյրութում։ ՀԲԸՄ-ի Նախագահական ակումբը 1987-ից կազմակերպում է ամառային փորձառական ծրագրեր ամերիկահայ ուսանողների համար։ 1989-ից, գործակցաբար Ալեք և Մարի Մանուկյան մշակութային հիմնադրամի հետ, ակամբը հիմնել և հովանավորում է Միչիգանի համալսարանի հայոց լեզվի Ամառային հիմնարկը Երևանում և այլն։ Հիմնադրամը յուրաքանչյուր տարի հրատարակում է մի քանի տասնյակ հայագիտական աշխատություններ։

1995-ին Լոս Անջելեսում ՀԲԸՄ-ն հիմնադրել է «Երիտասարդ արհեստավարժներ» կազմակերպությունը, որի ավելի քան 500 անդամներն են ԱՄՆ-ի, Կանադայի և Եվրոպայի համալսարանների շրջանավարտները:
ՀԲԸՄ-ն ավանդաբար հատկացումներ է անում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանին, Երուսաղեմի և Կ. Պոլսի պատրիարքարաններին, Վենետիկի Մխիթարյան միաբանությանը և այլն։ Լիբանանում քաղաքացիական պատերազմի տարիներին 1976-77 և 1979-ին, կազմակերպել է լիբանանահայերին օգնության հանգանակություններ (հավաքվել է ավելի քան 1 մլն դոլար)։
ՀԲԸՄ-ն միակ սփյուռքյան կազմակերպությունն Է, որին ՀԽՍՀ իշխանությունների 1923-ի որոշմամբ թույլատրվել է գործել երկրում։ 1924-ին ՀԲԸՄ-ն Երուսաղեմի, Հալեպի և Բեյրութի իր որբանոցների 250 չափահաս սաների տեղափոխել է Հայաստան ու հոգացել նրանց տեղափոխման և առաջին տարվա կեցության ծախսերը։ 1925-ին ՀԲԸՄ-ի միջոցներով կառուցվել Է Նոր Եվդոկիա գյուղը (ներկայումս Արմավիրի մարզում), Երևանում 1929-ին Դարուհի Հակոբյան մայրանոցը և Մարի Նուբար ակնաբուժարանը, իսկ 1930-ին Ավետ Սարգիս պաստյորյան կայանը (կատաղաբաժարանը), որր մասնաճյուղեր Է ունեցել Ղարաքիլիսայում (Վանաձոր) և Լենինականում (Գյումրի)։ 1935-ին Երևանի Աբովյան փողոցի վրա կառուցվել Է «Բարեգործականի տուն» բնակելի շենք համալսարանի պրոֆեսորների և այլ մտավորականների համար։ 1930-1936-ին ՀԲԸՄ-ի Մելգոնյան հիմնադրամի միջոցներով Երևանում հրատարակվել են շուրջ երեսուն գիտական աշխատություններ։ Հայաստանում ՀԲԸՄ-ի ւսմենանշանավոր իրագործումներից Է Երևանի հարավում Նուբարաշեն ավանի կառուցումը։
ՀԲԸՄ-ն մասնակցել Է 1920-30-ական թթ. ներգաղթի կազմակերպման և ֆինանսավորման գործին, կազմակերպել Է հանգանակություններ հօգուտ Շիրակի (1926) և Զանգեզուրի (1931) երկրաշարժերից տուժածների, հիմնել Նուբարյան մրցանակներ ԵՊՀ ուսանողների համար և այլն։ 1937-ի դեկտեմբերին Հայաստանի իշխանություններն արգելել են ՀԲԸՄ-ի և Մելգոնյան հիմնադրամի գործունեությունը երկրում։ Նույն իշխանությունների առաջարկությամբ հայրենադարձության կազմակերպման համար 1946-47-ին ՀԲԸՄ-ն Սփյուռքում հանգանակել է մոտ 2 մլն դոլար։
1988-ի Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո ՀԲԸՄ-ն կազմակերպել Է սննդի, հագուստի, դեղորայքի տեղափոխումը աղետյալ շրջաններ։ 1990-ին բացվել է նրա գրասենյակը Երևանում։
Շուրջ 50 տարի անց վերսկսելով իր գործունեաթյունը Հայաստանում՝ ՀԲԸՄ-ն նախապատվությունը տալիս է ոչ թե զուտ մարդասիրական օգնությանը, այլ երկրի զարգացմանը նպաստող ծրագրերին։ 1992-ին ՀԲԸՄ-ն ավարտել Է 10 հզ. տ տարո-ղության սառցամթերանոցի կառուցումը Գյումրիում։ Նույն թվականին Երևանում հիմնել է (ԱՄՆ-ի Սիջազգային զարգացման գործակալության և Հովարդ Կարագյոզյան հաստատության սկզբնական օժանդակությամբ) Պլաստիկ վերականգնողական վիրաբուժության կենտրոնը, որտեղ բաժում է ստացել մոտ 6 հզ. Մարդ, 1996-ին՝ Գերձայնային հետազոտությունների բժշկական կենտրոնը։ 1991-ին հիմնել է Հայաստանի ամերիկյան համալսարանը, որի տարբեր բաժիններում ուսանում է շուրջ 470 ուսանող, իսկ շրջանավարտների թիվը մոտ 1000 է։ 1999-ին ԱՄՆ-ի կառավարության օժանդակությամբ ՀԲԸՄ-ն կառուցել է նույն համալսարանի բիզնես-կենտրոնի շենքը։ ՀԲԸՄ-ն ֆինանսավորել է Արվեստների ակադեմիայի շենքի վեանորոգումը Գյումրիում, որտեղ գործում են Երևանի կոնսերվատորիայի, Գեղարվեստի ակադեմիայի և Թատերական ինստիտուտի մասնաճյուղերը, հատկացումներ է անում Մատենադարանին, ԳԱԱ-ին, ԵՊՀ-ին, Բժշկական և ճարտարագիտական համալսարաններին, Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանին։ ՀԲԸՄ-ն ֆինանսավորում է նաև Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբին, թատերախմբերին և այլն։ ՀԲԸՄ-ն Երևանում կառուցված Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու (օծվել է 2001-ի սեպտեմբերին) հիմնական հովանավորն է։ Համագործակցաբար Մայր աթոռ Ս. էջմիածնի հետ կառուցել է Սևանի Վազգենյան ընծայարանը, հանրակացարանն ու մատուռը, Գյումրիի Ս. Հակոբ եկեղեցին, Բացօթյա խորանը Մայր աթոռ Ս. Էջմիածնում, Երևանի Մալաթիա, Արաբկիր և Նորք թաղամասերում հիմնել է Հայորդաց տներ, որոնց շուրջ 5 հզ. սաների համար կագմակերպվում են արվեստի, երաժշտության և սպորտի դասեր, իսկ Երևանում, Սևանում, Էջմիածնում և Հրազդանում բացել Է բարեգործական ճաշարաններ, Արցախում Նորաշեն գյուղում, վերակաոուցել Է 29 բնակելի տուն և դպրոց, հովանավորում է Մայր աթոռ Ս. Էջմիածնի Ս. Ներսես հիվանդանոցը Երևանում։ 1999-ին ՀԲԸՄ-ն հովանավորել է համահայկական առաջին խաղերի և Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովի անցկացումը Երևանում։ Հայաստանում իրագործվող ծրագրերին ՀԲԸՄ-ն 1988-2002-ին տրամադրել է շուրջ 60 մլն դոլար։ 1994-ին առաջին անգամ Երևանում հրավիրվել է ՀԲԸՄ-ի հերթական 78-րդ ընդհանուր ժողովը։ 1994-ին ՀԲԸՄ-ի պատվակալ նախագահ Ալեք Մանուկյանին շնորհվել Է ՀՀ Ազգային հերոսի կոչում։
ՀԲԸՄ-ի Կենտրոնական վարչական ժողովի պաշտոնաթերթերն են «Հուշարար-Միություն» և «AGBU News Magazine» ամսագրերy։ ՀԲԸՄ հրատարակում է նաև «Ararat» (Նյու Յորք), «UGAB Magazine», «La Lettre de L’UGAB» (Փարիզ), «AGBU News-letter» (Տորոնտո), «Խոսնակ», «Briefly» (Բեյրութ), «Generacion 3» (Բուենոս Այրես), «Խոսնակ» (Տորոնտո), «Միություն» (Սիդնեյ), «Այգ», «Հայացք» (Նիկոզիա) և այl պարբերականներ։
ՀԲԸՄ-ի բարձրագույն մարմինն Ընդհանուր ժողովն է, որն րնտրում Է գործադիր մարմին Կենտրոնական վարչական ժողով։ վերջինս իր հերթին րնտրում Է ՀԲԸՄ-ի նախագահին։
Հիմնադրումից առ այսօր ՀԲԸՄ-ի նախագահներն են եղել Պողոս Նուբարը (1906-30), Գալուստ Կյուլպենկյանը (1930-32), Զաբեհ Նուբարը (1932-40), Արշակ Կարագյոզյանը (1942-53), Ալեք Մանուկյանը (1953-89), Լուիզ Մանուկյան-Սիմոնը (1989-2002)։
2002-ից ՀԲԸՄ-ի նախագահն Է Պերճ Սեդրակյանը։
Սինչև 1921-ր ՀԲԸՄ-ի վարչական կենտրոնը տեղակայված Է եղել Կահիրեում, 1922-ին տեղափոխվել է Փարիզ, իսկ 1940-ին՝ Նյու Յորք։
ՀԲԸՄ-ի մասնաճյուղերն այժմ գործում են 22 երկրների մոտ 80 քաղաքներում։ ՀԲԸՄ-ի տարեկան բյուջեն կազմում Է շուրջ 30 մլն դոլար։
Աղբյուրը՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2003, էջ 705-707:
Շատ դիտել են
Նորություն
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԵՊՀ-Ի ԵՎ ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
07/12/12
Դիտումներ - 2496
Քարտեզներ
ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ (ԲՆԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՔԱՐՏԵԶ)

Դիտումներ - 139
Նորությունների օրացույց
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am