ԱԴՐԲԵՋԱՆ

Ադրբեջանի Հանրապետություն, պետություն Անդրկովկասի հարավարևելյան մասում։ Տարածքը ԽՍՀՄ կազմում՝ 86,6 հզ. կմ2՝ ներառյալ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և 1991-ից՝ անկախ Լեռնային Ղարարաղը։ Բնակչությունը՝ 7,6 մլն (1998)։ Մայրաքաղաքը՝ Բաքու (1,1 մլն)։ 1988-92-ին Ադրբեջանում կազմակերպված հայերի ջարդերից հետո տեղի հայ համայնքը վերացել է։

Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հաստատված չեն։

 

ժամանակակից Ադրբեջանի գրեթե բոլոր շրջաններում հայերն ապրել են հնագույն ժամանակներից։ «Ադրբեջան» տեղանունը մինչև 1918-ը չի տարածվել Արաքսից հյոաիս ընկած տարածքների վրա, իսկ մինչև 1930-ական թթ. ադրբեջանցիներին կոչել են թուրքեր կամ կովկասյան թաթարներ։ Ադրբեջանի ներկայիս այն տարածքը, որն ընկած է Կուր գետի և Կովկասյան լեռնաշղթայի միջև, պատմականորեն կազմել է Աղվանք երկիրը։ Իսկ Կուրի և Արաքսի, ինչպես նաև Կուրի ստորին հոսանքի և Կասպիական (այժմ Թալիշի) լեռնաշղթայի միջև ընկած տարածքները կազմել են պատմական Հայաստանի Արցախ, Ուտիք և Փայտակարան, մասամբ Սյունիք և Այրարատ նահանգները։ 387-ին՝ Մեծ Հայքի թագավորության բաժանումից հետո, Պարսկաստանը Փայտակարան նահանգը կցել է Ատրպատականին, իսկ Արցախ, Ուտիք նահանգներից և բուն Աղվանքից կազմել է Աղվանից մարզպանությունը։

V դ. վերջին հայ Առանշահիկների տոհմից Վաչագան Դ Բարեպաշտը ստեղծել էԲաքուն 1904 թ., ետին պլանում երևում է Սբ Գրիգոր Լուսավորչի եկեղեցին Արցախի թագավորությունը, որն ընդգրկել Է Արցախ և Ուտիք նահանգները, ինչպես նաև Կուր գետի ձախափնյա մասում գտնվող Կամբեճան գավառը։ 1949-ին Մինգեչաուրի տարածքում պեղումների ժամանակ հայտնաբերվել են հայկական եկեղեցու ավերակներ, որի շինարարական արձանագրությունը կրում է 640 թվականը։ Արաբական տիրապետության ժամանակաշրջանում (VIIIX դդ.) Արցախ և Ուտիք նահանգները վերամիավորվել են Հայաստանին, իսկ IX դ. վերջին քառորդից մտել Հայոց Բագրատունիների թագավորության կազմի մեջ։

Վաղ միջնադարում բուն Աղվանքը, Փայտակարանը ենթարկվել են պարսից արքունիքին, ապա VII-VIII դդ. անցել են արաբների տիրապետության տակ։ IX դարից սկսած այս տարածքներում հայտնվել են զանազան վաչկատուն ցեղեր, որոնք հաստատել են իրենց պետական կազմավորումները, XIXV ղդ. սելջուկյան թուրքերին փոխարինել են մոնղոլները, ապա թուրքմենները ևն։

Բաքվի Սուրբ Աստվածածին եկեղեցինՍելջուկյան թուրքերի արշավանքների ժամանակաշրջանում (XI դ. 2-րղ կես) վաչկատուն օղուզաթուրքմենական մի շարք ցեղեր Միջին Ասիայից զանգվածաբար թափանցել են Ատրպատական (արաբերեն Ադրաբիջան, Ադարբայջան, Ազրիբեջան) և արևելյան Անդրկովկաս։ Հայերից զավթած բերրի հողերը տրվել են սելջուկյան զինվորներին ու պաշտոնյաներին, որոնք դրանք մեծ մասամբ վերածել են արոտավայրերի։ Ըստ հայկական աղբյուրների՝ «թուրքմանք» հավաքական անունով կոչվոդ մահմեդական այդ ցեղերի հոսքն ուժեղացել է հատկապես թաթար-մոնղոլական տիրապետության հաստատումից (XIII դ. կես) հետո և շարունակվել է մինչև XVII դ.։

XVI-XVIII դդ. Արևելյան Անդրկովկասը հայտնվել է մերթ Սեֆյան Պարսկաստանի,Հայկական գերեզմանոց Ջուղայում մերթ Օսմանյան կայսրության գերիշխանության ներքո։ Տեղաբնիկ հայերը մասամբ կոտորվել են, շատերը, չդիմանալով հրոսակների խժդժություններին, մղվել են լեռնային շրջաններ կամ արտագաղթել օտար երկրներ։ Մեծաթիվ հայեր բռնի կրոնափոխվել են։ Այնուամենայնիվ, ինչպես վկայում են պատմական տվյալները, Կուրի ձախափնյակում, Ապշերոնյան թերակղգում եղել են հայերի հոծ համայնքներ։ Արեշ-Արաշ (հետագայում՝ էրմենի բազար՝ Հայկական շուկա) բնակավայրում, որը գտնվել է առևտրական բանուկ ճանապարհների խաչմերուկում և եղել խոշոր առևտրական կենտրոն, ճանապարհորդ էվլիյա Չելեբիի վկայությամբ, 1640-ին եղել են 10 հզ. հողածածկ տուն, 40 փողոց, 800 խանութ, 16 բաղնիք, 17 սրճարան ևն։

Բաքվի կոմունայի նախագահ Ստեփան Շահումյանը1804-13-ի ոուս-պարսկական պատերազմի հետևանքով հարավ-արևելյան Անդրկովկասը միացվել է Ռոաաստանին։ Վերացվել են Պարսկաստանին ենթակա Բաքվի, Ղուբայի, Դերբենդի, Շիրվանի կամ Շամախու, Շաքիի խանությունները։ Նշված տարածքում 1846-ին ստեղծվել է Շամախու նահանգը (1859-ին վերանվանվել է Բաքվի նահանգ)։ Շաքիի և Արեշի գավառները ցարական կառավարությունը որոշակի քաղաքական նկատառումներով մտցրել է Կուրի աջափնյակում (բուն Հայաստանում) կազմավորված Ելիզավետպոլի նահանգի մեջ։

Երկրամասի հայ բնակչությունը, հայտնվելով այլազգի տարբեր իշխողների վարչական ենթակայության ներքո, հարկադրաբար կատարել է նրանց կողմից սահմանված օրենքներն ու հրամանները։ Այդուհանդերձ, ներքին ազգային կյանքում հայերն առաջնորդվել են Հայ եկեղեցու կանոններով և օրենքի ուժ ստացած ավանդույթներով։ Միջնադարում գործել է մելիքական սահմանակարգը (Մելիք Հասան, Մելիք Մելքում խան Չալապով ևն), վիմագրերում հիշատակվում են նաև տանուտեր, ադա, բեկ, յուզբաշի (XVIII դ.) անվանումները, որոնք վկայությունն են որոշակի հասարակական-տնտեսական հարաբերությունների, մասնավորապես՝ գյուղական համայնքների ավագների, տանուտերերի գոյության ևն։ Արևելյան Անդրկովկասը Ռուսական կայսրությանը միացնելուց հետո տեղի հայությունը, բնականաբար, ենթարկվել է կայսրության օրենքներին, սակայն ներքին ազգային կյանքում պահպանել է ավանդականը։

Ադրբեջանական ԽՍՀ զինանշան,  հեղինակը Ռուբեն Շխկյանն է:Ռուսաստանի տիրապետությունն օբյեկտիվորեն ապահովել Է բուն Աղվանքի և Ապշերոնյան թերակղզու հայության ֆիզիկական անվտանգ գոյությունը։ Երկրամասում աշխուժացել Է տնտեսական կյանքը, աստիճանաբար երևան են եկել նոր կապիտալիստական տնտեսական հարաբերություններ։ XIX դ. 2-րդ կեսին Ապշերոնյան թերակղզում հայտնաբերված նավթը վճռորոշ նշանակություն Է ունեցել տարածաշրջանի տնտեսության աննախադեպ վերելքի համար, արագորեն սկսել Է զարգանալ նավթարդյունաբերությունը։ Հայ արդյունաբերողները (Ա. Մանթաշյան, Փիթոև եղբայրներ, Տեր-Ակոպով, Գ. Տեր-Մարգարյան և ուրիշներ) մեծ դեր են խաղացել Ապշերոնյան թերակղգու նավթի արդյունահանման և վաճառքի կազմակերպման գործում։ Նրանք են կառուցել Բաքու-Բաթում առաջին նավթամուղը։ Կասպից ծովում բեռնափոխադրումներ են կատարվել բաքվեցի հայ մեծահարուստների «Մասիս», «Արարատ», «Անի», «Սևան», «Սյունիք» և հայանուն այլ նավերով։ Հայ վաճառականները նպաստել են Բաքվի առևտրի կազմակերպմանն ու միջազգային տնտեսական կապերի զարգացմանը։ Ծաղկում են ապրել շրջանի հայության տնտեսության ավանդական ճյուղերը շերամապահությունն ու մետաքսագործությունը, այգեգործությունը, խաղողագործությունը, արհեստները։

Տնտեսական վիճակի բարելավմանը զուգընթաց աշխուժացել է նաև երկրամասի հայաբնակ շրջանների մշակութային կյանքը։ Հիմնվել են ազգային կյանքը կազմակերպող բարեգործական, մշակութային, լոաավորական միություններ, բացվել դպրոցներ, գրադարաններ, հրատարակվել գրականություն ու մամուլ։

XIX դ. վերջին - XX դ. սկգբին Ադրբեջանի հայության միջավայրում գործել են1. Քիշ գյուղի Ս. Եղիշե առաքելոց վանքը Ռուսական կայսրությունում գոյություն ունեցող բոլոր ագդեցիկ կուսակցությունների տեղական կազմակերպությունները։ ՀՀԴ-ն և ՍԴՀԿ-ն նշանակալի դեր են խաղացել տեղի հայության կյանքում։ Մասնավորապես 1905-ի հայ-թաթարական ընդհարումների ժամանակ հայերի ինքնապաշտպանությունը կազմակերպել և ղեկավարել է ՀՀԴ-ն։ 1918-ի ամռանը, երբ թուրքերը ներխուժել են Անդրկովկաս և շարժվել դեպի Բաքու՝ հրի ու սրի մատնելով հայկական շեները, հանդիպել են Բաքվի կոմունայի զորքերի դիմադրությանը, որոնց առաջին շարքերում կռվում էին հայկական զորամասերը։ 1918-1920-ին Ադրբեջանում մուսավաթական իշխանության տիրապետության ժամանակ հայերը կրել են մարդկային ե նյութական մեծ կորուստներ։ 1920-ի ապրիլի 28-ին Ադրբեջանում հաստատվել են խորհրդային կարգեր։ 1991-ի օգոստոսի 28-ին Ադրբեջանը հայտարարվել է անկախ հանրապետություն։

Հայազգի ճարտարապետ Նիկոլայ Բաևի հեղինակած Մայիլյանների թատրոնը Բաքվում (այժմ` Բաքվի օպերայի և բալետի թատրոն)1979-ի մարդահամարով (1989-ի մարդահամարի տվյալները հավաստի չեն) Ադրբեջանում ապրում էր 475,5 հզ. հայ, որից գյուղական բնակչությունը 116 հզ., քաղաքայինը՝ 359,5 հզ., ընդ որում Բաքվում՝ 215.8 հզ., Կիրովաբադում (Գյանջա)՝ 40,7 հզ., Սումգայիթում՝ 17 հզ., Մինզեչաուրում՝ 5,1 հզ., Շաքիում՝ 1,5 հզ.։ 1960-70-ական թթ. գրեթե հայաթափվել են Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը, Ղազախի, Զաքաթալայի և այլ շրջանները։ 1988-ի փետրվարին Սումգայիթում կազմակերպված հայերի ջարդի և հետագա ամիսներին ազգամիջյան հարաբերությունների սրման պատճառով Ադրբեջանի ամբողջ տարածքում (Բաքու, Կիրովաբադ, Զաքաթալա ևն) տեղի է ունեցել հայ բնակչության տեղահանություն և բռնագաղթ։ Փախստականների (շուրջ 350 հզ.) մեծ մասը բնակություն է հաստատել Հայաստանում, մի մասն էլ Ռոաաստանում և այլ երկրներում։

Հայերն իրենց ստեղծազործ աշխատանքով մեծ ավանդ են ներդրել Ադրբեջանի տնտեսության, գիտության, կրթության, արվեստի և սպորտի բնագավառներում։ Բաքվի բուհերում դասավանդել են հայտնի գիտնականներ Բ. Դանիել-Բեկը (իրավագետ), Ա. Սարկիսովը, Ն. Մանասյանը, ակադեմիկոս Ա. Արզումանյանը (տնտեսագետ), Բաղդասարովը և Իոնեսյանը (նավթաքիմիկոսներ), հայր և որդի Ամիրջանովները (բժիշկներ) և զիտության տարբեր բնագավառների հարյուրավոր այլ մասնագետներ։ Քրեագետ Միրիմանովը շատ կարևոր գյուտ է արել մատնադրոշմման գործում։

Տե՛ս նաև՝ Ադրբեջանի հայ համայնքի դպրոցը, Ադրբեջանի հայ համայնքի հասարակական-քաղաքական կյանքըԱդրբեջանի հայ համայնքի մշակույթը

Գրականության ցանկ՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2003, էջ 17-19:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am