Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Ադաբազարի հայկական համայնքը

 Ադաբազարը հիմնել են XIV դ. վերջին Սեբաստիայից գաղթած մի խումբ հայեր և իրենց առաջնորդի անունով այն կոչել Տոնիկաշեն։ Հետագայում բնակչությունը ստվարացել է տարբեր վայրերից եկած հայերի հաշվին։ Երբ Տոնիկաշենը դարձել է բարեշեն և վաճառաշահ գյուղաքաղաք, այնտեղ հաստատվել են նաև թուրքեր և հույներ։ XV դ. վերջին թուրքերը գյուղաքաղաքն անվանել են Ադա (կղզի), ավելի ուշ՝ որպես բանուկ շուկա՝ Ադաբազար (Կղզեշուկա)։ XX դ. սկգբին Ադաբազարն ուներ 25 հզ. բնակիչ, որից 12,5 հզ-ը՝ հայեր։ Վերջիններս զբաղվել են արհեստներով, առևտրով, շերամապահությամբ, երկրագործությամբ։ Հայերն ունեին 4 եկեղեցի՝ Ս. Հրեշտակապետ, Ս. Կարապետ, Ս. Լուսավորիչ, Ս. Ստեփանոս, որոնց կից՝ նախակրթարաններ, մանկապարտեզներ։ 1909-ին բացվել է տղաների Կենտրոնական երկրորդական վարժարանը, 1912-ին՝ աղջիկների դասրնթացր։ Գործել են Կրթասիրաց ընկերությունը,  Ընթերցասիրաց միությունը՝ հարուստ գրադարան-ընթերցարանով, երգչախումբ, թատերախմբեր։ 1910-ին լույս է տեսել «Երկիր» թերթը (1911-ից տպագրվել Է Կ. Պոլսում), 1912-ին «Բութանիա» շաբաթաթերթը։ Ադաբագարի հայերի զգալի մասը 1915-ին տեղահանվել Է։ 1918-ի Մուդրոսի զինադադարից հետո Ադաբազար վերադարձած մոտ 4 հզ. հայեր հունական բանակի նահանջի ժամանակ (1921) հարկադրված թողել են քաղաքը և գաղթել տարբեր երկրներ։

 

 

Աղբյուրը՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2003, էջ 178:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am