Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Ազատ բեմ շաբաթաթերթ (Եգիպտոսի հայ համայնք)

                                          Ազատ բեմ շաբաթաթերթ

                        (Եգիպտոսի հայ համայնքի մամուլի շարքից)



Եգիպտահայ առաջին պարբերականի «Արմավենիի» հրատարակումից ի վեր (1865) Եգիպտոսում լույս են տեսել շուրջ 160 անուն հայերեն պարբերականներ։ Հայերը հիմնել են տպարաններ (20-ից ավելի), հրատարակչություններ։ Տպագրվել են թերթեր, ամսագրեր, հայ, եվրոպացի, արաբ հեղինակների գործեր։ 2003 թ.-ի դրությամբ Կահիրեում հրատարակվում է հայերեն երեք պարբերական՝ «Արև», «Հուսաբեր», «Ջահակիր»։

«Ազատ բեմ»: Գրական, ազգային և քաղաքական շաբաթաթերթ, ապա եռօրյա։ Լույս է տեսել 1903-05-ին Ալեքսանդրիայում, 1906-07-ին՝ Կահիրեում։ Խմբագիր-տնօրեն՝ Երվանդ Օտյան։ Աշխատակցել են
Վահան Թեքեյանը, Միքայել Կյուրճյանը։ 1906-07-ին թերթը հրատարակել են վերակազմյալ հնչակյանները, այն տեղափոխել Կահիրե և վերածել եռօրյա լրագրի։

Տես նաև՝ «Ազատ խոսք» պարբերաթերթ«Ավել» կիսամյա երգիծաթերթ«Արաքս» պարբերաթերթ«Արև» օրաթերթ«Արմավենի» պարբերաթերթ ,   «Արշալույս» շաբաթաթերթ

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am