Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Արև օրաթերթ (Եգիպտոսի հայ համայնք)

                                             «Արև» օրաթերթ

                      (Եգիպտոսի հայ համայնքի մամուլի շարքից)


ՌԱԿ Եգիպտոսի շրջանակի պաշտոնաթերթ։ Առաջին համարը լույս է տեսել 1915-ի մայիսի 11-ին, Ալեքսանդրիայում։ 1924-ին տեղափոխվել է Կահիրե, որտեղ   և հրատարակվում է ցայսօր։ Թերթի տպագրությունը հովանավորում է Հայ ագգային հիմնադրամը։ Տարբեր տարիների խմբագրել են Վահան Թեքեյանը, Միքայել Կյուրճյանը, Հովհաննես Հակոբյանը, Հակոբ Փափազյանը, Նուբար Պերպերյանը, Ավետիս Յափուճյանը և ուրիշներ, ներկայումս՝ Հարություն Տեր-Պետրոսյանը։ Լուսաբանում է գաղութի և սփյուռքի ագգային կյանքը, հայաստանյան իրադարձությունները։ 1998-ի հունվարից սկսել է լույս տեսնել «Արև» օրաթերթի «Հավելված» ամսագիրը արաբերեն, 16 էջ ծավալով։ Խմբագիր՝ եգիպտացի պատմաբան Մուհամմեղ Ռեֆաթ։ Բովանդակում է հայ և եգիպտացի ժոդովուրդների պատմությանն ու մշակույթին նվիրված պատկերազարդ նյութեր, լուսաբանում նրանց դարավոր կապերն ու ագգային արժեքները՝ նպատակ ունենալով նպաստել երկու ժողովուրդների բարեկամության և համագործակցության ամրապնդմանը։ Արաբերեն «Հավելվածը» հրատարակվում է Հայ ագգային հիմնադրամի և ՀԲԸՄ«Սաթենիկ Չաքրը» հիմնադրամի նյութական օժանդակությամբ։

Տես նաև՝ «Ազատ բեմ» շաբաթաթերթ«Ազատ խոսք» պարբերաթերթ«Ավել» կիսամյա երգիծաթերթ«Արաքս» պարբերաթերթ, «Արմավենի» պարբերաթերթ«Արշալույս» շաբաթաթերթ

 


ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am