Նորություններ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄ ԼԻԲԱՆԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՈՒՄ
2014 թ. հուլիսի 14-ին Լիբանանի Ազգային առաջնորդարանում Ազգային իշխանության ուսումնական խորհրդի և Երևանի պետական համալսարանի միջև տեղի ունեցավ համագործակցության համաձայնագրի ստորագրություն՝ Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանի, Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահե եպս. Փանոսյանի, Լիբանանում Հայաստանի  Հանրապետության դեսպանատան առաջին քարտուղար Վարդան Ադամյանի, Ազգային երեսփոխանական ժողովի, Քաղաքական ժողովի, Ուսումնական խորհրդի անդամների և Ազգային վարժարանների տնօրենների մասնակցությամբ:...
15/07/2014 - 12:59
ՀԲԸՄ-ՀԵԸ ԼԻԲԱՆԱՆԻ ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ԽՄԲԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հայկական բարեգործական ընդհանուր միության Անդրանիկ սկաուտական (Լիբանանում Հայ երիտասարդաց ընկերակցությունը պետության և ոչ հայ հասարակության կողմից ճանաչված է <<Անդրանիկ>> անունով) ճամբարը այս տարի ևս տեղի կունենա Հայաստանի Լոռու մարզի Լերմոնտով գյուղի մոտակայքում գտնվող ՀԲԸՄ-ի Անդրանիկ բանակավայրում:...
11/07/2014 - 14:13
«ՍՓՅՈՒՌՔ» ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ
Սույն թվականի հուլիսի 7-ին հայոց լեզվի արագացված դասընթացով մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցը, որ կիրականացվի Երևանի պետական համալսարանի հետ համատեղ:...
10/07/2014 - 14:59
«ՈՎԱՍԻՍ 2014» ԱՄԱՌԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԲԵՂՈՒՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Հունիսի 30-ին Լիբանանում տեղի ունեցավ «Ովասիս 2014» ամառային ծրագրի անձնակազմի ընդհանուր ժողովը, որի ընթացքում ներկայացվեց «Ովասիս»-ի ծրագիրը: Ծրագրի բացման հանդիսությունը տեղի ունեցավ հուլիսի 1-ին Մեսրոպյան վարժարանի մանկապարտեզի բակում:...
04/07/2014 - 12:05
ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ԵՎ Ս. ՄԵՍՐՈՊԻ ԱՐԻՆԵՐԻ 75-ԱՄՅԱԿԻ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՓԱՌԱՏՈՆԸ
Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանի հովանավորությամբ և  Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանի, Հայ կաթողիկե վարժարանների տնօրենների խորհրդի նախագահ Գերհարգելի Հայր Գեորգ Ծ. Վ. Եղիայանի, hոգևոր հայրերի, կրթական պատասխանատուների, ուսուցիչների, ծնողների ու մեսրոպյանականների ներկայությամբ հունիսի 15-ին Մեսրոպյան վարժարանի բակում տեղի է ունեցել Հայ Կաթողիկե Մեսրոպյան բարձրագույն վարժարանի և Ս. Մեսրոպի Արիների 75-ամյակի փառատոնը:...
16/06/2014 - 13:23
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԴԻՄԱԳՐԱՎԱԾ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հրավերով սույն թվականի մայիսի 29-ին ՀՀ Սփյուռքի նախարարությանը կից Հայկական լրատվամիջոցների համակարգող խորհրդի նախագահ, «Ազդակ» օրաթերթի տնօրեն Շահան Գանտահարյանը դասախոսություն ներկայացրեց ԵՊՀ «Ցեղասպանագիտություն», «Սփյուռքագիտություն» մագիստրոսական ծրագրի ուսանողներին:...
01/06/2014 - 13:33
ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՎ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ
2014 թ. մայիսի 6-ին Մեսրոպյան վարժարանի «Եսայեան» սրահում Երևանի պետական համալսարանի և  Հայ կաթողիկե Մեսրոպյան բարձրագույն վարժարանի միջև  տեղի ունեցավ համաձայնագրի փոխանակման պաշտոնական արարողությունը` Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանի, Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանի, Հայ կաթողիկե վարժարանների տնօրենների  խորհրդի նախագահ հայր Գեորգ Ծ. վրդ. Եղիայանի, վարժարանի տնօրեն Գրեգուար Գալուստի  և կրթական պատասխանատուների, ուսուցիչների ներկայությամբ:...
07/05/2014 - 12:46
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am