![]() |
Դեկտեմբերի 7-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կնքվեց համագործակցության պայմանագիր նախարարության և Երևանի պետական համալսարանի միջև: Ե՛վ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, և՛ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իրենց խոսքում նշեցին, որ պայմանագրի ստորագրումը իրավական հաստատումն է գործնական համագործակցության, որը վաղուց կա երկու կառույցների միջև: «Մայր բուհի հետ համագործակցությունը մեր գործունեության կարևոր ուղղություներից մեկն է: Համագործակցության առաջին քայլը ԵՊՀ-ում
Սփյուռքագիտության ամբիոնի հիմնումն էր: Համագործակցության շրջանակում մենք Երկկողմանի համագործակցության պայմանագրում կան նաև կետեր, որոնք վերաբերում են հայագիտության ոլորտում համագործակցությանը: Հրանուշ Հակոբյանը նշեց, որ հատկապես ցեղասպանագիտության ոլորտում շատ կարևոր է համագործակցությունը ԵՊՀ-ի հետ:
«Եթե սկզբում համագործակցությունը միայն սփյուռքագիտության ոլորտում էր, ապա հիմա այդ շրջանակը ներառում է հայագիտության և այլ ոլորտներ, ներառում ուսանողական նոր շրջանակներ, ինչը կարևոր է ընդհանուր առմամբ և, մասնավորապես, նոր մասնագետների պատրաստման տեսանկյունից»,- ասաց ռեկտոր Արամ Սիմոնյանը: Նա, որպես համագործակցության դրական օրինակ, հիշեցրեց Սփյուռքի նախարարության հետ համատեղ արդեն երկրորդ տարին անցկացվող ամառային դպրոցի մասին: «Համատեղ աշխատանքի ընթացքում առաջ եկան գիտահետազոտական գործունեության և համագործակցության նոր ուղղություններ: Պայմանագրի կնքումը հաստատուն իրավական հիմք կհանդիսանա վաղուց առկա գործնական համագործակցության»,-նշեց Արամ Սիմոնյանը և հույս հայտնեց, որ այս համագործակցությունը օրինակ կծառայի շատ կառույցների համար թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում: |