Նորություններ
Տպել

Նյու Յորքի Բեյսայդ շրջանի 2010-րդ փողոցի մի հատվածն այսուհետ կկրի «Հայաստանի ուղի» խորհրդանշական անվանումը: Այդ մասին հայտնել է Բեյսայդի Սրբոց նահատակաց եկեղեցու քահանա Աբրահամ Մալխասյանը:

Գաղափարը ծնվել էր դեռևս 2015-ին, երբ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման 100-րդ տարելիցի հանձնախումբը սկսեց ծրագրել տարվա միջոցառումները:

Նշվում է, որ բավականին տևական ժամանակ պահանջվեց նպատակին հասնելու համար և տեսնելու, որ փողոցն անվանակոչվել է «Հայաստանի ուղի»՝ Քուինսի հայ համայնքի պատվին:

Աղբյուրը՝ www.mirrorspectator.com


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am