2018 թ. hունվարի 14-ին Անթիլիասի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության թեմերի բոլոր եկեղեցիներում սուրբ պատարագի ժամանակ ընթերցվել է Արամ Ա. Կաթողիկոսի հայրապետական կոնդակը՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակին: Կաթողիկոսը անդրադարձ կատարեց նաև անկախության ստեղծման և դրան հաջորդող աշխարհաքաղաքական իրադարձություններին, նշելով, որ մեր ղեկավարությունը հայրենիքի մնացյալ հատվածը փրկելու և զենքը վայր չդնելու իր քայլով ճիշտ որոշում կայացրեց «բոլշևիկյան մուրճի և թուրքական սալի միջև»: «Հայոց ցեղասպանութեան յաջորդող տարիներուն ու համաշխարհային տագնապալից պայմաններուն մէջ ստեղծուած Հայաստանի Ա. Հանրապետութիւնը համահայկական խորունկ նշանակութիւն ունի: Ուստի այս համատեքստում հարկ է արժեւորել ու նշել 100-ամեակը այս պատմական դէպքին»,-եզրափակեց իր խոսքը կաթողիկոսը:
Աղբյուրը՝ www.aztagdaily.com |