Հայկական բարեգործական ընդհանուր միությունը ներկայացրեց մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերի շարքի առաջին հատորը` «Հայկական լեռնաշխարհ»-ը, որն անդրադառնում է հայկական մշակույթին, պատմությանը և ժամանակակից իրողություններին: Գրքում ներկայացված են հայկական բազմադարյան պատմությունն ու աշխարհագրությունը, վարչական տարածաշրջանային բաժանումները, շրջակա միջավայրը, Հայկական լեռնաշխարհի բուսական և կենդանական աշխարհը կլիման, բնական պաշարները: Բացի այդ, այն ներկայացնում է տարածաշրջանի վարչական բաժանումները և տրամադրում հետաքրքիր պատմական փաստեր: Էլեկտրոնային գիրքը եզրափակվում է համառոտ նկարագրությամբ` ընդգրկելով լեռնաշխարհը մինչև ներկայիս Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը: Ընթերցողների համար մատչելի և հարմար այս շարքը ներկայացված է այնպիսի լեզվով և ոճով, որը հետաքրքիր և ուշագրավ է ընթերցողների լայն լսարանի համար: Մուլտիմեդիա միջոցները տեսողական էֆֆեկտների, լուսանկարների և տեսահոլովակների շնորհիվ էլեկտրոնային գիրքն ավելի գրավիչ են դարձնում: Տեքստին զուգահեռ ներկայացված են գունազարդ նկարներ, ձայնային նյութեր, տեսանյութեր, 3D համայնապատկերներ, հարցումներ և քարտեզներ: Ընթերցողները հնարավորություն ունեն գնահատել իրենց առաջընթացը ինքնագնահատման ոչ պարտադիր թեստերի միջոցով, հետևել իրադարձությունների ժամանակագրությանը և օգտվել հարուստ բառարանից՝ հատուկ մշակված այս էլեկտրոնային գրքի համար: ՀՎՀ մուլտիմեդիա էլեկտրոնային առաջին այս գիրքը հասանելի է ինչպես արևելահայերեն և արևմտահայերեն, այնպես էլ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն և թուրքերեն: Բաժանորդագրությունն անվճար է: Էլեկտրոնային գիրքը հասանելի է սմարթֆոների, պլանշետների և վեբ-բրաուզերների օգտատերերի համար: ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) հավատարմագրված առցանց ուսուցման ծրագիր է, որի նպատակն է դյուրին դարձնել հայագիտության ուսումանսիրությունը նոր տեխնոլոգիաների միջոցով: Ծրագիրը մեկնարկել է 2009 թվականին և հասանելի է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են հայագիտությամբ:
Աղբյուրը՝ Հայկական վիրտուալ համալսարան |