Ս.թ. նոյեմբերի 21-ին Ավստրիայում ՀՀ դեսպանությանը կից գործող «Հայաստան» կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի ժամանակակից կերպարվեստի ստեղծագործությունների ցուցահանդես: Ներկայացված էին հայաստանցի ժամանակակից արվեստագետների գեղանկարները, որոնք ընդգրկված են Երևանի «ԱՐԱՄԵ» կերպարվեստի պատկերասրահի հավաքածուումՑուցահանդեսը կազմակերպել էր Վիեննայում ՀՀ դեսպանությունը՝ Երևանի «ԱՐԱՄԵ» պատկերասրահի տնօրինության աջակցությամբ: Միջոցառմանը մասնակցում էին Վիեննայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, Ավստրիայի մայրաքաղաքի գեղանկարչական պատկերասրահների, արվեստագիտական շրջանների ներկայացուցիչներ:

Միջոցառումն ուղեկցվում էր վիեննաբնակ հայ դաշնակահար Հովհաննես Ջիբյանի ջազային կատարումներով:

Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը հանդես եկավ ողջույնի խոսքով, ինչպես նաև  ելույթ ունեցավ պատկերասրահի հիմնադիր և տնօրեն Արամ Սարգսյանը՝ խոսելով հայ ժամանակակից արվեստի ուղղությունների մասին:

 

Աղբյուրը՝  ՀՀ արտաքին գործերի նախարարություն