Նորություններ
Տպել

 2014 թ. սեպտեմբերի 19-ին և 20-ին ՀՀ սփյուռքի նախարարությունը սփյուռքյան կառույցների հետ համատեղ Երևանում կազմակերպում է Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովը, որին կմասնակցեն համահայկական կառույցների ղեկավարներ և անդամներ, լրագրողներ, մշակույթի գործիչներ, գործարարներ և հոգևոր դասի ներկայացուցիչներ ավելի քան 60 երկրներից: Համաժողովին կմասնակցեն նաև Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բարձրաստիճան այրեր և հոգևոր առաջնորդներ: Համաժողովի ընթացքում կկազմակերպվեն առանձին նիստեր՝ նվիրված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման գործընթացին, սիրիահայ համայնքին և Հայաստան-Սփյուռք գործակցության հիմնախնդիրներին:

Համաժողովը կանդրադառնա նաև 2011 թ. կայացած Հայաստան-Սփյուռք 4-րդ համաժողովի որոշումների կատարման ընթացքին, և կառաջադրվի նոր խնդիրներ մոտակա տարիներին Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման համար:


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am