<<ԱԶԴԱՐԱՐ>> ՕՐԱԹԵՐԹ
(ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՄՈՒԼԸ ՇԱՐՔԻՑ)
<<Ազդարար>>, հասարակական-քաղաքական, մշակութային շաբաթաթերթ, 1953-ից՝ օրաթերթ: Լույս է տեսել 1942-55-ին: Հիմնադիր-խմբագիր՝ Մանուկ Ասլանյան: Սկզբնական շրջանում թերթի տերն ու տնօրենը եղել է Հակոբ Տայյանը: Մ. Ասլանյանի մահից (1944) հետո խմբագիրներ են եղել Օննիկ (Հովհաննես) Թոփուզյանը, Խոսրով Թյությունճյանը և Զարեհ Զարգունը: 1950-ին թերթը գնել ու շարունակել է հրատարակել Օ. Թոփուզյանը: Հրապարակել է լիբանանյան, հայկական և միջազգային քաղաքական լուրեր, հայերեն և թարգմանական գրականություն, արտատպումներ կատարել հայաստանյան հեղինակների հրատարակված գործերից, ունեցել բժշկական բաժին: Լայն տեղ է հատկացրել Թուրքիայում քաղաքական անցուդարձին: Արտահայտած տեսակետները մոտ են եղել ՀՀԴ դիրքորոշումներին: Աշխատակցել են Նիկոլ Աղբալյանը, Արշամ Խոնդկարյանը, Սիրան Սեզան, Նշան Պեշիկթաշլյանը, Խորեն Գաբիկյանը, Բյուզանդ Եղիայանը, էդվարդ Տարոնյանը, Վազգեն Այգունին (Գևորգ Պաղճյան), Շաքե Տեր-Մեյքոնյանը և ուրիշներ (Տե´ս նաև` Լիբանանի հայ համայնքի մամուլը):
Սանջյան Ա.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am